Հասարակություն Տեսանյութեր 

Միջադեպ՝ «Սորոսի» գրասենյակի կազմակերպած քննարկմանը. Մարինա Խաչատրյանը ձվեր դրեց փոխոստիկանապետի սեղանին /տեսանյութ/

Բաց հասարակության հիմնադրամի կողմից կազմակերպված «Հետհեղափոխական Հայաստան. Ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» քննարկմանը քիչ առաջ միջադեպ տեղի ունեցավ։  Միջոցառմանը ներկա ակտիվիստ, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը տեղից վեր կացավ և դիմելով միջոցառման բանախոսներից, փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանին, մեղադրանքներ հնչեցրեց ոստիկանության հասցեին, փոխանցում է News.am-ը:

 

Խաչատրյանը հայտարարեց, որ իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է։

 

«Պատճառները մի քանիսն են. տեղի ունեցավ հարձակում մամուլի վրա և ոստիկանությունը որևէ ձևով դրան չարձագանքեց»,–հայտարարեց նա և մի տուփ ձվեր դրեց փոխոստիկանապետի սեղանին։

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

  •  
  •  
  •  
  • 5
  •  
  • 2
  •  
  •  
  •  
    7
    Shares

Նույն շարքից