Հասարակություն 

Ռամզան Կադիրովը ռեկորդ է սահմանել սահմանված ռեկորդներով

analitik.am

 

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտնվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում որպես տարածաշրջանի ղեկավար, ով մեկ տարվա մեջ ամենաշատն է կազմակերպել ռեկորդներ և մասնակցել դրանց: Այս մասին հայտնում է Լենտան։

 

Նշվում է, որ գարնանը Հանրապետությունում գրանցվել է ազգային հագուստով ամենամասշտաբային մարտական ձիերով երթը, որին մասնակցել է ավելի քան 1,2 հազար հեծյալ։ Այն գլխավորել է հենց Կադիրովը։

 

Օգոստոս ամսին, 10 տարեկան չեչեն տղան ռեկորդ է սահմանել իր հասակակիցնների շարքում գետնից հրում կատարելու թվով․ Արբի Յակուբովը կատարել է 4874 հրում։ Ցուցանիշն ընդգրկվել է Ռուսաստանի ռեկորդների գրքում։ Իսկ մարտ ամսին, Ռախիմ Կուրիևը ռեկորդ է սահմանել մեկ մոտեցմամբ կատարելով 330 հրում պտտաձողից։

 

Նույն շարքից