Հասարակություն 

Պատրաստ են անգամ ուղիղ եթերի միջոցով ազատվել իրենց՝ այդքան հոգս պատճառող կուսաթաղանթից. Անիտա Հարությունյան

analitik.am

Մոդել Անիտա Հարությունյանն իր էջում գրում է.

«Ուզում եմ անդրադառնալ համացանցում իրարանցում առաջացրած կուսաթաղանթի թեմային: Չեմ կարողանում հասկանալ օգտատեր Լյուսի Քոչարյանին, ով նման գրառում է կատարել: Չեմ պատկերացնում նրա մտավոր հետամնացության ու միևնույն ժամանակ PR-վելու ցանկության աստիճանը:

 

Հարգելիս, քո գրառումից պարզ է դառնում, որ կուսաթաղանթիդ հեռացման անհագ ցանկությունով ես լցված եղել տարիներ առաջ, ինչը քեզ բերել է, որոշակի հոգեկան խանգարման: Վերջ ի վերջո ինչպե՞ս կարելի է վերահսկել ֆեյսբուքում այս «բառդականոցը», ինչպե՞ս զերծ մնալ հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց գրառումներից, ովքեր իրենց էջում ակտիվություն ստեղծելու համար պատրաստ են անգամ ուղիղ եթերի միջոցով ազատվել իրենց՝ այդքան հոգս պատճառող կուսաթաղանթից:

Հ.Գ. Ժամանակին էլ ամբողջ ազգին դարձրիր բռնաբարված, սակայն պարզից էլ պարզ էր, որ դա քո հիվանդ երևակայության արդյունքն էր: Մնում է հասկանալ՝ ինչի՞ հետևանքով են առաջանում քո սրբապիղծ մտքերը»:

Նույն շարքից