Հասարակություն 

Ինչու են Մերկելի ելույթները ձանձրալի և «քնեցնող»

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքը ձանձրալի է և քնեցնող։ Քաղաքական գործիչն ընտրում է սարկազմիկ արտահայտություններ և արտառոց մտքեր սակայն ոչ հանրության առաջ, «Der Tagesspiegel»-ում հրապարակված իր հոդվածում գրել է լրագրող Կլաուս Բրինկբոյմերը։

 

Ըստ լրագրողի, երբ քաղաքական գործիչը ելույթ է ունենում հանրության առջև կամ հանգիստ մթնոլորտում, հարցազրույցների ժամանակ ուղղում է իր տեքստը, ազատվում է էմոցիոնալ բառապաշարից և մեղմացնում յուրաքանչյուր վանկը։

 

Լրագրողը նշել է, որ Մերկելը խուսափում է բայերից և գոյականներից։ Նա դրանք օգտագործում է միայն նախադասություններ կազմելու համար և ընտրում է «ամենատգեղները»․ «Այս եղանակով կազմված նախադասությունները մի քանի վայրկյան անց մոռացվում են»,-բացատրել է լրագրողը։

 

Լրագրողին վրդովվեցրել է այն, թե ինչպես է Մերկելը կազմում նախադասություններ։ Օրինակ՝ մտնելով դահլիճ՝ կանցլերն ասում է, որ դաշնային մամուլի ասուլիսին իր գտնվելու ընթացքում ուրախ է քննարկել ցանկացած թեմա և պատասխանել հարցերին․ «Արդյո՞ք նա գիտի, որ «այնտեղ իր գտնվելու շրջանակներում պետք է շփվի մարդկանց հետ»,-հարցրել է լրագրողը՝ նշելով, որ քաղաքական գործիչը խոսում է «ձևերի լեզվով»։

 

Բրինկբոյմերն ավելացրել է, որ Մերկելը կարող է օգտագործել «երեկ մենք որոշում կայացրեցինք» արտահայտությունը, սակայն չգիտես ինչու ասում է «որոշումը կայացվել է երեկ»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից