Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Արսեն Բաբայանն իր ձերբակալությամբ ֆիքսեց, որ ՍԴ-ն մի ոսկոր է, որը կանգնել է իշխանությունների կոկորդին․ Նարեկ Մալյան

analitik.am

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ քննում է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը։ Դատարանի մոտ հավաքվել են մի խումբ մարդիկ, ովքեր իրենց աջակցությունն են հայտնում Բաբայանին: Այստեղ են նաև ՎԵՏՕ քաղաքական-հասարակական շարժման ներկայացուցիչները:

 

Ինչպես նշեց շարժման ղեկավար Նարեկ Մալյանը, «ՎԵՏՕ»-Ն դատարանի մոտ է Բաբայան մարդուն ու պաշտոնյային աջակցելու համար. «Բաբայանի նկատմամբ անփույթ, փնթի քաղաքական ենթատեքստով հետապնդում է իրականացվում: Ինչպես հասկացանք իրավաբանների խոսքից, հետապնդումն իր մեջ պարունակում է ապօրինություն: Բաբայանն ակամա դարձավ բեկումնային փուլ մեր երկրի քաղաքական իրադարձություններում:

 

Արսեն Բաբայանն իր ձերբակալությունով երկու կարևոր իրադարձության արձանագրում արեց: Ամբողջ հանրությունը ֆիքսեց, որ Հայաստանում իրավապաշտպանները, ովքեր գործում էին մինչ այսօր, մեռել են, գոյություն չունեն: Նրանց արգելված է խոսել, նրանց թույլ չեն տալիս Բաբայանի մասով որևէ ծպտուն հանել: Նրանց հրահանգել են լռել այսպիսի ապօրինությունների դեպքում: Այս պահից սկսված այդ իրավապաշտպանները, որոնց անունները կհրապարակվեն, մեր երկրում պետք է գլուխները կախ ման գան: Բաբայանն իր ձերբակալությամբ փաստեց, որ իրավապաշտպանները թքած ունեն մարդու ու նրա իրավունքների վրա: Նրանք այս տարիների ընթացքում ամեն ինչ արել են հայտնի գրասենյակից մի քանի կոպեկ ավել պոկելու համար»:

 

Մալյանը հիշեցրեց, որ գործը քննվում է ՀՔԾ-ում, որի ղեկավարի եղբայրը Սորոսի գրասենյակի տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանն է. «Այդ «կոտոշներ ու սմբակներ» գրասենյակում քննվող բոլոր գործերի մեջ կա մի հետաքրքիր ընդհանրություն՝ իրավապաշտպանները երբեք կասկածի տակ չեն առնում ՀՔԾ քննիչների գործունեությունը: Մենք ականատես ենք եղել նաև, թե ինչպես են սորոսականները փորձել անել այնպես, որ իրենց անդամների գործերը հենց ՀՔԾ-ում քննվեն:

 

Մյուս արձանագրումը, որը Բաբայանն իր ձերբակալութամբ արձանագրեց, դա այն է, որ ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանին ոչինչ այլևս չի կանգնեցնի իր բաղձալի աթոռին հասնելու համար։ Նա պատրաստ է ամեն ինչի հանուն իր բաղձալի աթոռին հասնելու համար: Բաբայանն իր ձերբակալությամբ ֆիքսեց, որ ՍԴ-ն մի ոսկոր է, որը կանգնել է իշխանությունների կոկորդին երկիրը վերջնականապես ուզուրպացնելու ճանապարհին»:

 

Մալյանի խոսքերով, եթե Բաբայանի փոխարեն լիներ մեկը, ով ոչ միանշանակ ընկալում ունի հանրության կողմից, միգուցե մնային պարզաբանման խնդիրներ. «Սակայն Արսեն Բաբայանը միշտ աչքի է ընկել իր հավասարակշռված փորձագիտական տեսակետով, կարծիքով, այլ ոչ թե քաղաքական կամ միտինգային հայտարարություններով: Նրա ձերբակալությունն առավել քան պարզ ձևով ցույց է տալիս այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում: Մենք այստեղ ենք Արսենին սատարելու համար: Հուսով եմ Արսենը լսում է մեր ձայներն ու սա դեռ սկիզբն է: Ես խոստանում եմ: Եթե հանկարծ իրականությունից կտրված մեր իշխանությունը նորից ընկնի սորոսների խելքին ու շարունակի ազատազրկման մեջ պահել Բաբայանին, դուք կտեսնեք մնացած ակտիվ գործողությունները»:

 

 

Նույն շարքից