գլխավոր Իրավական Տեսանյութեր 

Արսեն Բաբայանի գործով դատական նիստն այսօր տեղի չի ունենալու /Տեսանյութ/

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ այսօր պետք է քններ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը: Նիստը պետք է մեկնարկեր ժամը 18:30-ին:

 

Քիչ առաջ Բաբայանի փաստաբաններից Երվանդ Վարոսյանը լրագրողներին հայտնեց, որ դատական նիստն այսօր տեղի չի ունենալու:

 

Հարցին՝ թե ինչու, փաստաբանը պատասխանեց՝ դատարանը եթե տեղում լիներ, կարելի կլիներ նրանից հարցնել. «Դատավորը պարտավոր էր ձերբակալության օրինաչափության հարցը քննարկման առարկա դարձնել 24 ժամվա ընթացքում: Սակայն նիստ չի եղել, Արսեն Բաբայանին չեն ներկայացրել, որպեսզի նիստ լինի: Նիստը նշանակվել է վաղը ժամը 17:40-ին: Դատավորը պետք է նիստ նշանակեր, հանձնարարեր վարույթն իրականացնող մարմնին: Բնականաբար մենք էլ կներկայանայինք»,-ասաց Վարոսյանը:

 

Վարոսյանը նշեց, որ իրենց պաշտպանյալի ներկայությունը չի ապահովվել. «Նա դատարան չի բերվել, ոչ էլ բերվելու է: Դրա մեղավորը Հայաստանում դատարանի բացակայությունն է»:

 

Վարոսյանը հայտնեց, որ դատարանին հարցրել են, թե ինչու Բաբայանի ներկայությունն ապահավոված չէ, սակայն պատասխաններ չեն ստացել. «Ոչ մի ձև չեն մեկնաբանել: Ասացին, որ նիստը կլինի վաղը ժամը 17:40-ին»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից