Միջազգային Քաղաքականություն 

Հայաստանը չպետք է հապաղի. Սեմյոն Բաղդասարով

analitik.am

Սիրիայի հյուսիսում, որտեղ իրականացվում է Խաղաղության աղբյուր թուրքական ռազմաօպերացիան, ապրում է մոտ 3000 հայ: Նրանցից շատերը տարհանվել և բնակություն են հաստատել երկրի այլ մասերում:

Այս տարածքներում ապրող շատ հայեր միացել են Սիրիայի հյուսիսը թուրքերից պաշտպանող այլ էթնիկ խմբերին: Նրանք կամավորական գումարտակ են կազմել քուրդ աշխարհազորայինների կազմում կռվող Նուբար Օզանյանի անունով:

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը կարծում է, որ Թուրքիայի ներխուժումից հետո ոչ միայն տեղացի, այլև բուն հայկական պետությունը նույնպես պետք է մասնակցի սիրիական պաշտպանական գործողություններին:

«Հայաստանը չպետք է հապաղի: Բացի մարդասիրական բնույթի օպերացիաներից՝ պետք է այնտեղ ուղարկել նաև կամավորների, ինչպես նաև Քամիշլի և այլ վայրեր ուղարկել զենք-զինամթերք», - ասել է Բաղդասարովը Ռուսարմինֆո կայքին տրված հարցազրույցում:

Նույն շարքից