Հասարակություն 

Շվարցնեգերը հազիվ է փրկվել մահից

Հոլիվուդյան դերասան, քաղաքագետ և բոդիբիլդեր Առնոլդ Շվարցնեգերը պատմել է, որ 2018 թ. մարտին արված սրտի վիրահատության ժամանակ հազիվ է փրկվել մահից, սակայն այդ դժվարին վիրահատությունը չի խանգարել 72-ամյա դերասանին վերադառնալու սպորտային պարապմունքներին:

«Որքան ծերանում ես, այնքան ավելի դժվար է դառնում: Մարմինդ արդեն այդքան շուտ չի վերականգնվում, բայց ես շուտ վերականգնվեցի և անգամ վերադարձա մարզասրահ, որպեսզի շարունակեմ մարզվել «Տերմինատոր» ֆիլմի վերջին մասի նկարահանման համար, և անգամ կարող եմ ինձ թույլ տալ էկրանին հայտնվելու մերկ վիճակով», -պարծեցել է դերասանը:

«Տերմինատոր: Մռայլ ճակատագիր» կինոնկարը կհայտնվի մեծ էկրաններին 2019 թ. հոկտեմբերի 31-ին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից