Հասարակություն 

«Դրանց ճխլել է պետք». Տհաճ միջադեպ՝ ՔԿ նախագահի մասնակցությամբ Կարեն Կարապետյանի ռեստորանում. «Փաստ»

analitik.am

 

«Փաստ» թերթը գրում է . «Հոկտեմբերի 8-ին տհաճ միջադեպ է գրանցվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված խնջույքի ժամանակ:

 

Տոնական «քեֆը», որին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինն ու Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Իվան Նոսկևիչը, անցկացվել է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում:

 

Ըստ մեր աղբյուրների, խնջույքի թեժ պահին ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը սկսել է վիրավորանքներ հնչեցնել աշխատակիցների հասցեին, նրանց սպառնացել՝ հեռացնել աշխատանքից:

 

Գրիգորյանը կոնֆլիկտ է ունեցել նաև վարչապետի արարողակարգի պատասխանատուի հետ, ապա կոշտ հայտարարություններ է հնչեցրել դատախազության հասցեին, թե «դրանց ճխլել է պետք»:

 

Այս ամենի հետևանքը եղել է այն, որ Ռուսաստանի և Բելառուսի գործընկերները հեռացել են և երեկոն շարունակել Բյուրեղավանում՝ ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին պատկանող ամառանոցում:

 

Մեր տեղեկություններով, ՔԿ-ի՝ առանց այդ էլ դժգոհ աշխատակիցների համբերության բաժակը լցվել է, և նրանցից շատերը պատրաստվում են լքել այս կառույցը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից