Հայաստան 

Լարիսա Ալավերդյանն այցելել է ադրբեջանցի դիվերսանտներին

analitik.am

Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, թե իր ղեկավարած «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն դիմել է միջազգային մի շարք հեղինակավոր հասարակական կազմակերպություններին, որպեսզի ԼՂՀ-ում մոնիտորինգ իրականացնեն և այցելություններ կազմակերպեն ու հանդիպեն ադրբեջանցի դիվերսանտներին:

«Եթե մարդը գտնվում է անազատության մեջ, այն էլ ուրիշ երկրում, անպայման իրեն պետք է այցելեն հասարակական կազմակերպությունները: Զարմացած եմ, որ միջազգային ՀԿ-ները բացարձակապես չեն հետաքրքրվում Արցախում ընթացող դիվերսանտների դատավարական գործընթացով»,-ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա նշեց, որ ինքն անձամբ իրենց կազմակերպության հետ միասին այցելել է Ստեփանակերտում գտնվող ադրբեջանցի դիվերսանտներին և տեսել, որ նրանք նորմալ վիճակում են. «Սակայն, լավ կլինի, որ դա անեն նաև միջազգային հասարակական կազմակերպությունները, որպեսզի հետո նաև հայտարարություններով հանդես գան, ինչը հասանելի կլինի նաև դիվերսանտների հարազատներին»:

Տիկին Ալավերդյանը հաղորդեց, թե միջազգային երկու ՀԿ-ներից արձագանք է ստացել, թե չեն կարող մարդ ուղարկել:

Նույն շարքից