Հայաստան Քաղաքականություն 

Ցոլակյանն ի վերջո հասավ իր նպատակին. «Փաստ»

 

«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Նահապետյանն ազատվել է փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։

 

Արտակ Նահապետյանը նախկինում զբաղեցրել է փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետի պաշտոնը:

 

Նա այդ պաշտոնն ստանձնել էր Դավիթ Տոնոյանի՝ ԱԻ նախարար նշանակվելուց հետո։ Տոնոյանի՝ պաշտպանության փոխնախարար աշխատելու տարիներին Նահապետյանը աշխատել է ՊՆ-ում և մշտապես համարվել է նրա հավատարիմ կադրերից:

 

Ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, նախարար Ֆելիքս Ցոլակյանը միշտ ծանր է տարել, որ նման առանցքային պաշտոնում իր նախորդի հավատարիմ մարդն է աշխատում, և մշտապես ձգտել է ազատվել նրանից...

 

Եվ քանի որ «նոր Հայաստանում» իշխանավորների բոլոր երազանքներն իրականանում են, Ցոլակյանն էլ ի վերջո հասավ իր նպատակին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից