Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Դոնալդ Թրամփը խոսել է «բարի լուրի» մասին

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայում, Թուրքիայում և Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացումն անվանել է «բարի լուր»։ Այս մասին վերջինս գրել է թվիթերյան իր էջում։

 

«Ըստ երևույթին, լավ լուրեր ենք ստանում Թուրքիայից, Սիրիայից և Մերձավոր Արևելքից։ Հետագայում կլինեն նոր հաղորդագրություններ»,-գրել է նա՝ չնշելով, թե կոնկրետ ինչ իրադարձություններ է նկատի ունեցել։

 

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ռուաստանի և Թուրքիայի նախագահների միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ Պուտինը և Էրդողանը քննարկել են Սիրիայում թուրքական «Խաղաղության ակունք» օպերացիան։

 

Զրույցի արդյունքում որոշվել է համատեղ ուժերով վերահսկել սիրիական սահմանները և ստորագրել փոխըմբռնման հուշագիր։

Նույն շարքից