Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն Էրդողանի հետ բանակցություններից հետո հեռախոսազրույց է ունեցել Ասադի հետ

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի հետ, որի ընթացքում վերջինիս տեղեկացրել է Թուրքիայի հետ բանակցությունների արդյունքների մասին։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Ռուսաստանի ղեկավարի պաշտոնական էջից։

 

Պուտինը հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հանդիպման մանրամասները՝  մասնավորապես հայտնելով բանակցությունների արդյունքում ընդունված փոխըմբռնման հուշագրի հիմնական դրույթների մասին։

 

Ռուսաստանի նախագահը նշել է, որ այս պահի դրությամբ հիմնական խնդիրը Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնումն է և գործունեության խաղաղ կարգավորման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակությունը։

 

Ասադը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին և հայտնել իր լիակատար աջակցությունը կատարված աշխատանքի արդյունքներին:

 

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ռուաստանի և Թուրքիայի նախագահների միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ Պուտինը և Էրդողանը քննարկել են Սիրիայում թուրքական «Խաղաղության ակունք» օպերացիան։ Զրույցի արդյունքում որոշվել է համատեղ ուժերով վերահսկել սիրիական սահմանները և ստորագրել փոխըմբռնման հուշագիր։

Նույն շարքից