Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հաստատել է Brexit-ի մասին օրինագիծը

analitik.am

 

Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է Brexit-ի հարցով օրինագիծը, որի մեջ ներառված է ԵՄ-ի հետ նոր գործարքի տեքստը։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Life-ից։ Որոշումն ընդունվել է քվեարկության արդյունքների հիման վրա։  Ի պաշտպանություն օրինագծի, որը ներկայացրել է Նախարարների կաբինետը, քվեարկել է Համայնքների պալատի 329 անդամ, դեմ՝ 229:

 

Այս քվեարկությունը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարության առաջին հաղթանակն է այն բանից հետո, երբ վերջինս հուլիսին եկավ իշխանության:

 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԵՄ ղեկավարների գագաթնաժողովը հաստատել է Brexit-ի վերաբերյալ նոր գործարքը։ Եվրախորհուրդը հաստատել է Միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը և առաջարկել Միացյալ Թագավորությանը և Եվրախորհրդարանին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր, որպեսզի համաձայնագիրն ուժի մեջ մտնի նոյեմբերի 1-ից:

 

 

 

Նույն շարքից