Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ռոբերտ Քոչարյանն արդեն մեկ շաբաթ է, ինչ վերադարձել է Մոսկվայից, որտեղ մասնակցել է ԲՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստին, և պատրաստվում է մոտ օրերս ելույթ ունենալ ու ներկայացնել իր տեսակետները քաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնեց, որ Քոչարյանն անցնող ամսվա ընթացքում Մոսկվա չի այցելել, նոյեմբերին ԲՖԿ «Սիստեմա»-ի տնօրենների խորհրդի նիստ չի գումարվել։
Ինչ վերաբերում է Քոչարյանի առաջիկա ելույթին, նա ասաց, որ այդ կապակցությամբ իր «խոսքը ճիշտ չի ընկալվել, եւ ի պատիվ լրագրողի` համապատասխան ուղղումը հոդվածում արվել է»: «Երկրորդ նախագահի օրակարգում այս պահին հատուկ պլանավորված ելույթ չկա»,- նշեց Վիկտոր Սողոմոնյանը:
Սկզբնաղբյուրը՝ yerkir.am