ԱՄՆ միջազգային տիեզերակայանի սեգմենտում կարճ միացում է տեղի ունեցել, ինչի արդյունքում փչացել է սարքը, որի օգնությամբ ուտելիք ու թեյ են պարաստում։ Այս մասին Հյուսթոնում ԹՂԿ-ի հետ բանակցությունների ժամանակ հայտնել է ՄՏԿ-ի հրամանատար Լուկա Պարմիտանոն։
Այժմ, ՄՏԿ-ում ուտել և թեյ խմել կհաջողվի միայն ռուսական «Զվեզդա» մոդուլում։
Պարմիտանոն մասնագետներին խնդրել է հնարավորինս արագ լուծել փչացած սարքի հետ կապված խնդիրը, քանի որ այն օգտագործվում է նաև սնունդը տաքացնելու համար։
Ներկայումս կայանում գտնվում են ամերիկացի տիեզերագնացներ Էնդրյու Մորգանը, Քրիստիան Կուկը և Ջեսիկա Մեյրը, ինչպես նաև ռուս տիեզերագնացներ Ալեքսանդր Սկվորցովը և Օլեգ Սկրիպոչկան։