Սոցկայքի օգտատերերն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կնոջը քննադատել են հագուստի համար, որը վերջինս կրել է Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին հյուրընկալվելիս: Ուկրաինայի առաջին տիկնոջը մեղադրել են միապետի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ:
Ընդունելության ժամանակ Ելենա Զելենսկայան ներկայացել է լիմոնի գույն ունեցող զգեստով և ձեռնոցներով: Օգտատերերը նշել են, որ հագուստի մեջ դեղին գույնը Ճապոնիայում պաշտոնական ընդունելությունների ժամանակ օգտագործում են միայն թագավորական ընտանիքի անդամները:

Օգտատերերից մեկը գրել է, որ ուկրաինական պատվիրակությունը դիվանագիտական էթիկետի կոպտագույն խախտում է արել, անհարգալից վերաբերմունք է ցույց տվել այն պետության ավանդույթների նկատմամբ, որն ընդունել է իրենց:
Ենթադրվում է, որ սա լինելու է ուկրաինական պատվիրակության առաջին ու վերջին մասնակցությունը նման միջոցառմանը: