Հասարակություն 

Երևանում դիեր են հայտնաբերվել

 

Հոկտեմբերի 22-ին, ժամը 17:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի թիվ 8 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգարանի հատակին հայտնաբերել են Իրինա Ա.-ի (ծնված 1961 թ.) դին:

***

Ժամը 15:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 120 շենքի բնակարաններից մեկից տարօրինակ հոտ է զգացվում, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը. բնակարանում ծխապատ գոտի է եղել:

 

Հրդեհը մարվել է ժամը 16:25-ին:

 

Բնակարանի ննջասենյակում ծխացել են մահճակալի ներքնակը և էլեկտրական սավանը՝ մասամբ. մահճակալին հայտնաբերվել է Ալֆրեդ Հ.-ի (ծնված 1945 թ.) դին՝ այրվածքներով:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից