Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանը «լրիվ անիմաստ խառնվեց իրար» /տեսանյութ/

 

Ազգային ժողովը վերսկսել է աշխատանքները: Պատգամավորները շարունակում են քննարկել ԲՀԿ-ական պատգամավորների նախագիծը, որը վերաբերում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար պատժի խստացմանը:

 

Նիստը վարում է ԱԺ խոսնակի տեղակալ Ալեն Սիմոնյանը, ով շփոթվելով եզրափակիչ ելույթի համար Զոհրաբյանի փոխարեն ամբիոնի մոտ հրավիրեց հարակից զեկուցող պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանին՝ մի քանի փորձից մեծ դժվարությամբ արտասանելով վերջինիս անունը:

 

Ավելի ուշ Սիմոնյանն ուղղեց սխալը և ամբիոնի մոտ հրավիրեց հիմնական զեկուցող Նաիրա Զոհրաբյանին:

 

Այս պահին խորհրդարանում քվեարկություններ են:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից