Հասարակություն 

Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք. Արսեն Թորոսյանը՝ Իմ քայլի պատգամավորներին

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ինչպե՞ս է վերաբերվում իշխող թիմը «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագծին: Իշխանական խմբակցությունից Լուսինե Բադալյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե նախագիծն ունի կոնկրետ կետեր, որոնք խնդրահարույց են, և որ խմբակցությունում տարաձայնություններ կան` առանձին կետերի ձևակերպումների հետ կապված:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ու իշխող խմբակցության սակավաթիվ անդամների հետ քննարկման ընթացքում նախարարը տեղեկացել է անհամաձայնությունների մասին և վրդովվել՝ շեշտելով. «Ի՞նչ ասեմ, չեք ուզում՝ ծխեք, մեռեք»: Հիմա թիմակից պատգամավորը դժվարանում է ասել, թե, իր ձևակերպմամբ, «ըմբոստ, կոպտություն ունեցող» նախարարը կգնա զիջման, թե ոչ: «Դու չես կարող արգելել որևէ մեկին որևէ բան: Կարող ես փաստարկներով համոզել, բայց արգելել…. »,- ամփոփել է պատգամավորը»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից