Բարի օր Քաղաքականություն 

Սորոսականները խայտառակվեցին ԱՄՆ-ում. Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանն իր էջում գրում է.

 

«Խայտառակություն ԱՄՆ օրենսդիրում` Դանիել Իոաննիսյանի և Արսեն Խառատյանի մասնակցությամբ.

 

ԱՄՆ կոնգրեսի հելսինկյան կոմիտեն բաղկացած է 9 կոնգրեսականից և 9 սենատորներից: Դատարկ դահլիճում հանդիպմանը ներկա են գտնվել կոմիտեի անդամ ընդամենը երկու կոնգրեսականներ` Մարկ Վեյսին և Ռոբերտ Ադերհոլտը: Վերջինս շուրջ 10 րոպեով է ներկա գտնվել լսումներին և հեռացել: Հատուկ հյուրի կարգավիճակով ներկա են գտնվել կոնգրեսական Ջեկի Սպիերը և Ֆրենկ Փալոնը: Ջեկի Սպիերը նույնպես 10 րոպեից հեռացել է` իր պնդմամբ մասնակցելու Դոնալդ Թրամփի իմպիչմենտի լսումներին:

 

Հանդիպմանը ներկա է գտնվել Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը (Սերժ Սարգսյանի նախկին օգնականը), ում ներկայությամբ Արսեն Խառատյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ին`նշելով, որ առանց այդ երկրի աջակցության Հայաստանում հեղափոխություն չէր լինի, իսկ Դանիել Իոանիսյանի ելույթի հակառուսական հայտարարություններին կնախանձեր ցանկացած հակառուս գործիչ: Ինչ վերաբերում է պատգամավոր Համազասպ Դանիելյանին, ապա վերջինս այնքան էր ոգևորվել հեղափոխականի իր կերպրով, որ նիստ վարող կոնգրեսական Վեյսին ստիպված նրան կոչ է արել մի քիչ համազուսպ լինել և կարճ կապել:

 

Մինչ լսումների մեկնարկը ՎԵՏՕ շարժումը կապ է հաստատել կոմիտեի նախագահ Սենատոր Ուիկերի գրասենյակի հետ: Սենատորին ներկայացրել ենք Խառատյանի և Իոանիսյանի սորոսական լինելու ապացույցներ` խնդրելով նրան զերծ մնալ հանդիպմանը մասնակցելուց և թույլ չտալ այլ կոնգրեսականներին մասնակցել քննարկմանը: Արդյունքում զեկուցողներն ավելի շատ էին քան լսողները, իսկ լսումները համարում ենք տապալված»:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից