Հայաստան Քաղաքականություն 

Արայիկ Հարությունյանը շարունակում է քննադատության ենթարկվել. «Մեդիա պաշտպան»

2019թ-ի հոկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

 

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 153 հոդված, որոնցից 36-ը եղել է բացասական, 2-ը՝ դրական, 115-ը՝ չեզոք։

 

Նախարար Արայիկ Հարությունյանը շարունակում է քննադատության ենթարկվել, իսկ բացասական հոդվածները գրեթե չեն պակասում։ Նախարարը վերջերս նոր օրենքի նախագիծ ներկայացրեց, որը կոշտ քննադատության արժանացավ։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը համաձայն չէ փոփոխությունների այն հատվածի հետ՝ ըստ որի հայոց լեզուն, գրականությունը և պատմությունը պետք է հանվեն ԲՈՒՀ-երում դասավանդվող առարկաների ցանկից։ Պահպանողական կուսակցության նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու Միքայել Հայրապետյանն էլ ԿԳՄՍ-ի նախաձեռնությունը խայտառակություն է որակել։

 

Մեկ այլ հրապարակման մեջ ասված է. «Ահա եւ հասկացանք, թե ինչ է ուզում անել ՀՀ կառավարությունում Սորոսի քվոտայով պորտֆել ստացած Արայիկ Հարությունյանը: Կա՞, արդյոք, հայ մարդուն իր ազգային արմատներից կտրելու ավելի հեշտ եղանակ, քան նրա լեզուն, մշակույթը եւ պատմությունն անկարեւոր համարելն ու մոռացության տալը: Եվ այս կառավարության ղեկավարն ամերիկաներում մեծ-մեծ խոսում է հայապահպանության, հայի տեսակի, հայ մարդու ինքնության մասին: Պարոն վարչապետ, էս ի՞նչ կոռուպցիոն գործարքների մեջ է նախարարդ, ո՞վ է նրան պատգամել՝ այդ գործով զբաղվել, եթե հայտնի է, որ ՀՀ քաղաքացին նման պատվեր չի իջեցրել»:

 

Էդիկ Անդրեասյանն էլ, անդրադառնալով Արայիկ Հարությունյանին, նշում է, որ նախարարը չի տիրապետում իր ոլորտներին և հետևողականորեն սխալ քայլեր է իրականացնում։ Անդրեասյանը, մասնավորապես, գրել է. «Հայաստանում ԿԳՄՍ նախարարին գործից հանելու համար շատ բան պետք չէ: Եթե նա բանակում չի ծառայել, Թումանյանից մի քառյակ անգամ չի կարողանում կարդալ, չի հանդուրժում եկեղեցականի ներկայությունը դպրոցում, մեկուսի հանդիպում է խառը սեռական կողմնորոշում ունեցող դեմքերի հետ, յուրահատուկ կարծիք ունի թմրանյութերի առնչությամբ, բացահայտ սորոսական է, պայքարում է հանուն սատանիստների բազմացման եւ տակից խաղեր է տալիս հայոց լեզուն եւ հայ ժողովրդի պատմությունը պարտադիր առարկաների ցանկից հանելու համար, ապա նա, եթե նրա մասին բան էլ չգրես, գործից հանածի պես մի բան է դառնում»:

 

ՀՊՏՀ ուսանողները շարունակում են պայքարել, նրանք կարծում են, որ նախարարը ստել է, երբ ասել է, որ գրագողը չի կարող ռեկտոր դառնալ։ Ըստ նրանց՝ Գալոյանը օգտվել է կուրսայինների կայքերից և դա անընդունելի է ու ոչ ոք չի կարողանալու իրենց լռեցնել։ Ուսանողների հայտարարության մեջ ասված է՝ «չի՛ հաջողվելու կոծկել, ստիպված Դո՛ւք եք հրաժարական տալու, պարո՛ն նախարար»։

 

Արայիկ Հարությունյանը շարունակում է հանդես գալ որպես կրթության և գիտության նախարար, չնայած՝ նրա ենթակայության տակ այլ ոլորտներ ևս կան․ սրա մասին է վկայում այլ ոլորտներին վերաբերող հրապարակումների բացակայությունը։

«Մեդիա պաշտպան»

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից