ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերն անակնկալ այցով մեկնել է Իրաք: Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, Պենտագոնի շեֆը Բաղդադ է մեկնել իրաքյան իշխանությունների հետ բանակցությունների համար:
Սպասվում է, որ իր այցի շրջանակներում ամերիկացի պաշտոնյան հանդիպելու է Իրաքի վարչապետ Ադել Աբդել Մահդիի և Պաշտպանության նախարար Էրֆան ալ-Հիյալիի հետ: