գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Եվգենի Գիլբոն ասել է, թե ինչ է սպասվում Թուրքիային, եթե հարձակվի Հայաստանի վրա

 

Վաշինգտոնում հումանիտար տեխնոլոգիաների միջազգային ակադեմիայի նախագահ, Ռուս-գերմանական փիլիսոփայական հանրության համանախագահ, սոցիոլոգ Եվգենի Գիլբոն խոսել է ԼՂ հակամարտության մասին:

 

Նրա խոսքերով, Արցախի հիմնահարցն ու հակահայկական հռետորաբանությունն Ադրբեջանում օգտագործվում է ներքին լսարանի համար, իսկ իրականում Ադրբեջանը հնարավորություն չունի հարցը լուծելու իր օգտին:

 

Գիլբոն նշել է, որ հարցն իրականում արդեն վաղուց լուծված է, և միջազգային հանրությունն Արցախն ասոցացնում է միայն Հայաստանի հետ, իսկ Ադրբեջանը երբեք ռազմական հնարավորություն չի ունենալու հարցն իր օգտին լուծելու համար:

 

Սոցիոլոգը համոզված է, որ նույնիսկ Թուրքիան չի կարող Արցախի հարցում օգնել Ադրբեջանին:

 

«Եթե ամբողջ թուրքական բանակը հարձակվի Հայաստանի վրա, իհարկե կարող են օկուպացնել այն: Սակայն այդ դեպքում Թուրքիան այնպիսի միջազգային պատասխան կստանա, որից հետո արդեն հնարավոր չի լինի Թուրքիայի՝ որպես մեկ միասնական պետության, գոյությունը, իսկ հետագայում այն միանգամից կբաժանեն»,-ասել էնա:

 

Փորձագետի խոսքերով, Թուրքիայում լավ հասկանում են, թե որքան հեշտությամբ կարող են բաժանել իրենց պետությունը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից