Հասարակություն 

Սոցապ նախարարը գիշերօթիկը չի տարբերում հոսթելից. Պետրոսյան

 

Սոցապ նախարարը գիշերօթիկը չի տարբերում հոսթելից...

 

Երեկ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին գիշերօթիկ դպրոցների լուծարման՝ ցավոտ հարցը հնչեցնելս ցավոտ է տարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը՝ հեգնելով, թե ես, որպես նախկին նախարար, չգիտեմ, որ գիշերօթիկներում երեխաներին չեն կրթում:

 

Չեմ զարմանում, դե նա ոլորտի հետ կապ չունեցող հազար ու մի թեմայով զրուցելու պայմաններում որտեղից՞ ժամանակ գտնի, որ կարդա իր ղեկավարած ոլորտը կարգավորող օրենսդրությունը:

 

Տիկին նախարար, Ձեր զարմանքը պարպելու համար կարդացեք ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի թիվ 890-Ն որոշումը, որպեսզի հաջորդ անգամ նույն թեմայով Ձեր կարծիքը լսողը չկարծի, որ Դուք գիշերօթիկը չեք տարբերում մոթելից կամ հոսթելից:

 

Երևի հենց այդ պատճառով էլ այդպես սառնասրտորեն էլ պատրաստվում եք կործանել հաստատությունները...

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից