Սանկտ Պետերբուրգում թեթև մարդատար ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնային անցումով անցնող երկու մարդու։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Life-ը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Լենսովետ փողոցում գտնվող թիվ 29 տան մոտ։
Շտապօգնությունը ժամանել է մոտ 10 րոպեի ընթացքում, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի մանրամասները պարզվում են։