Միջազգային Քաղաքականություն 

Սիրիայում թուրքական ռազմական օպերացիան դադարեցված է. Մևլութ Չավուշօղլու

 

Սիրիայում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական օպերացիան դադարեցվել է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

 

Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ օպերացիան չի ավարտվել և «անհրաժեշտության դեպքում» բանակը պատրաստ է ետ մղել ահաբեկիչներին։

 

«Երեկ ԱՄՆ-ից հաղորդագրություն ենք ստացել, որ ահաբեկիչներն ամբողջությամբ լքել են օպերացիայի տարածքը, սակայն դա չի նշանակում, որ այնտեղ այլևս չկան և չեն լինի ահաբեկիչներ։ Միգուցե նրանք թաքնվում են թունելներում, կամ՝ ուրիշ տեղ»,-Anadolu-ի հետ զրույցում ասել է Չավուշօղլուն։

 

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ռուաստանի և Թուրքիայի նախագահների միջև հանդիպում է տեղի ունեցել, որի ժամանակ Պուտինը և Էրդողանը քննարկել են Սիրիայում թուրքական «Խաղաղության ակունք» օպերացիան։ Զրույցի արդյունքում որոշվել է համատեղ ուժերով վերահսկել սիրիական սահմանները և ստորագրել փոխըմբռնման հուշագիր։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից