Մոսկվայում տաքսու վարորդների կեսը արտասահմանցի են: Այս մասին հայտնում է Ռուսարմինֆոն՝ հղում անելով Մոսկվայի իշխանություններին:
Արտասահմանցի տաքսու վարորդների 30 տոկոսը Ղրղզստանից են, 14 տոկոսը՝ Տաջիկստանից, 15-ը՝ Ուզբեկստանից, 11-ը՝ Ադրբեջանից, 8-ը՝ Հայաստանից, 1-ը՝ Վրաստանից:
Նշվում է նաև, որ արտասահմանցի տաքսու վարորդները հիմնականում աշխատում են իրենց ազգային վարորդական իրավունքներով: