Հասարակություն 

Երբ իմ որդին բանակում էր, Բաբաջանյանն ԱՄՆ-ում էր. Բանակ չծառայած Արման Բաբաջանյանը չի կարող ինձ փնովել. Մարգարիտա Խաչատրյան

«Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանն, անդրադառնալով իր հասցեին հնչած քննադատություններին, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, թե վախենալու, կորցնելու բան չունի, փոխանցում է Aysor.am-ը:

«Եթե սրանք ինձ փնովում են, ապա երկու տարի յոթ օր իմ տղան ծառայել է, բանակ չծառայած Արման Բաբաջանյանը (ԱԺ անկախ պատգամավոր՝ խմբ.) չի կարող ինձ փնովել, չի կարող ինչ-որ սևազգեստ մայրերի կանչել կառավարության շենքի դեմ կամ կանչել Ազգային ժողովի մուտքի մոտ, որոնք մեր միջից ամենաշատն են նախկին իշխանություններից օգտվել», - ասել է նա։

Մարգարիտա Խաչատրյանի խոսքերով, երբ իր որդին 1996-1998 թվականներին ծառայության մեջ է եղել, Բաբաջանյանն ԱՄՆ-ում է եղել։

«Բանակը նոր էր կազմավորվել, հաց չունեին, դու հիմա մայրերին կանչում ես, որ ինձ վարկաբեկես», - ասել է նա։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից