Քաղաքականություն 

«Երևան Սիթի»-ի մոտ տաղավար է ապամոնտաժվել /լուսանկարներ/

Երևանի կենտրոնում ապամոնտաժվել է 7 ապօրինի կրպակ ու տաղավար: Մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը պահպանելու, ընդհանուր օգտագործման տարածքները բարելավելու, ինչպես նաև կենտրոնի մայթերի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու ու բացօթյա առևտուրը կանոնակարգելու նպատակով ապամոնտաժվել են մասնավորապես Մանկավարժական համալսարանի և Կոնսերվատորիայի հարևանությամբ, չգործող ու հակասանիտարական վիճակում գտնվող ծաղկի տաղավարները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Բացի դրանից, հետևելով քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հորդորներին, տնտեսվարողները սեփական ուժերով ապամոնտաժել են Խանջյան փողոցի 13, Խորենացի 26, Մաշտոցի պողոտայի 3 հասցեների դիմաց տեղադրված տաղավարները։ Ապամոնտաժվել են նաև ծառերի վրայով անցկացված էլեկտրական հոսանքալարերը, որոնք ստեղծել էին հրդեհավտանգ իրավիճակ: Տարածքներն ամբողջությամբ մաքրվել են, ըստ անհրաժեշտության նաև կբարեկարգվեն»,-ասված է հայտարարության մեջ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից