Հայաստան 

Մեզ լուրջ աշխատանք է սպասում ԵՏՄ անդամակցության անցումային շրջանում. Էկոնոմիկայի փոխնախարար

analitik.am

Ռուսաստանի շուկա մեր արտահանումների 30 տոկոսից ավելին է կազմում, սակայն այսօր Ռուսաստանի տնտեսական իրավիճակը բերում է նրան, որ բոլոր ոլորտներում արտահանման անկումներ կան և նկատելի են ապագա խնդիրներ՝ կապված ռուբլու արժեզրկման, Ռուսաստանի պատժամիջոցների հետ:

Այս մասին այսօր Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության համատեղ՝ «Եվրասիական տնտեսական միության երկրներ – Հայաստան արտահանման խնդիրներ» թեմայով կազմակերպած կլոր–սեղան սեմինարի ժամանակ ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը:

Նա նշեց, որ արտահանման նվազումը պայմանավորված չէ մեր ապրանքների պահանջարկի նվազմամբ կամ որակական խնդիրներով: «Ռուսական շուկայի զսպվածությունը բերում է նրան, որ խնդիրները կուտակվում են»,-ասաց նա:

Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը նշեց, որ յուրաքանչյուր ժամանակահատված որոշակի պայմանի փոփոխություն է ենթադրում, ինչպիսին օրինակ՝ տարադրամի արժեզրկումն է, սակայն կան ընդհանուր խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն:

Նա նշեց, որ բացի այն, որ աշխատանքային խմբերը բավականին աշխատանք են իրականացրել, սակայն դա դեռ մի մասն է և Հայաստանին լուրջ աշխատանք է սպասում անցումային շրջանում՝ ուղղված ադապտացային և տնտեսությունը ռիսկի չենթարկելուն:

Նույն շարքից