Հասարակություն 

Անգլիայում 39 դիակով բեռնատար է հայտնաբերվել

 

Անգլիական Գրեյս քաղաքում 39 դիակով բեռնատար է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Sky News-ը:

 

Հայտնի է, որ զոհերից առնվազն մեկը դեռահաս է: Վարորդը 25-ամյա իռլանդացի է, ով ձերբակալվել է սպանության կասկածանքով:

 

Ենթադրվում է, որ ավտմեքենան Բուլղարիայում է եղել, իսկ Միացյալ Թագավորություն մուտք է գործել հոկտեմբերի 19-ին:

 

Մահացածների ինքնությունը դեռ հայտնի չէ: Այլ մանրամասներ չեն հայտնվում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից