Սիրիայի հարցով Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների համաձայնությունից հետո ԱՄՆ-ը դարձավ աշխարհի խոշորագույն անհաջողակը: Այս մասին գրում է CNN-ը:
Լրագրողները կարծում են, որ ռուս-թուրքական գործարքն ավելացրել է Վաշինգտոնի նվաստացումը. Բանն այն է, որ Սերգեյ Շոյգուն գործարքից անմիջապես հետո փաստացի հայտարարել է, որ ամերիկացիները պետք է լքեն Սիրիան:
Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ստացել են այն, ինչ ցանկանում էին: Նրա խոսքերով, ռուսական ու թուրքական կողմերը հաղթող են դուրս եկել, իսկ Վաշինգտոնը դեռ չգիտի էլ, թե որտեղ են հայտնվելու իր զինվորները: