Տեսանյութեր Հասարակություն 

Կասկածելի զուգադիպություններ. Պուտինի վերջին երկու հանդիպումների տարօրինակ կողմը /տեսանյութ/

 

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ներկայացել է նույն կոստյումով, ինչ՝ ՌԴ ղեկավարը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

 

Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են նախագահները մատնացույց անում միևնույն ձևով հագնված լինելու փաստը: Նրանք կրել են նույն գույնի կոստյում, փողկապ, վերնաշապիկ:

 

Նշենք, որ հոկտեմբերի 22-ին էլ Պուտինի ու Էրդողանի կոստյումների, փողկապների, վերնաշապիկների գույներն էին համընկել հանդիպման ժամանակ:

Նույն շարքից