Հասարակություն 

Արա Բաբլոյանին «անասուն» են անվանում մարդկանց կյանքերը փրկելու համար /լուսանկար/

 

Այն, որ հիմա շատերը չեն կարդում հրապարակվող նյութերը և մեկնաբանություններ են անում միայն վերնագիրը կարդալուց հետո, նորություն չէ: Հերթական դեպքը կարող ենք նկատել ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի մասով:

 

Բաբլոյանը, ում հարցաքննության էին կանչել ՀՔԾ, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել էր. «Ինձ երեկ վիրահատությունից հանել են, տարել են հարցաքննության, որից հետո նորից հետ եմ եկել ու շարունակել վիրահատությունը»:

 

Լուսանկարում կարող եք տեսնել, թե ինչպես են քաղաքացիները, կամ առնվազն նրանցից մեկն արձագանքել այս նորությանը՝ նույնիսկ չպատկերացնելով, որ մարդը կարող է վիրաբույժ լինել: Իսկ Արա Բաբլոյանը, «հետաքրքիր զուգադիպությամբ» հենց վիրաբույժ է ու ոչ թե ինքն է վիրահատվել, այլ ինքը վիրահատել է:

 

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից