Հասարակություն 

Էրդողանի ամսական աշխատավարձը կհասնի 14․000 դոլարի

 

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (TBMM) ներկայացվել է 2020թ․ նախագահական բյուջեի նախագիծը։

 

Ըստ այդմ՝ նախատեսվում է հաջորդ տարի բարձրացնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատավարձը՝ 74․500 թուրքական լիրայից (շուրջ 12․860 ԱՄՆ դոլար) հասցնելով 81․250 լիրայի (14․000 դոլար)։

 

Թուրքական մամուլն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Էրդողանի աշխատավարձի ավելացման չափը (6․750 լիրա կամ 1․160 դոլար) երեք անգամ գերազանցում է երկրում առկա նվազագույն աշխատավարձի չափը (2․020 լիրա կամ 350 դոլար)։ Մինչդեռ 2019թ․ երկրում նվազագույն աշխատավարձը բարձրացվել է ընդամենը 161 լիրայով, որը կազմում է գրեթե 27 դոլար։

 

Հավելենք, որ բյուջեի նախագծով առաջարկվել է նաև 2020թ․ նախագահականի համար 26 նոր ծառայողական մեքենա ձեռք բերել։

Ermenihaber

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից