Հայաստան 

ՀՀԿ-ական պատգամավորն անհանգստացած է

analitik.am

Այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր Հայաստանի կողմից ստորագրված ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագիրը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանը հարցրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանից, որ եթե կոլեգիալ մարմնում ԵՏՄ անդամ պետությունների  տարաձայնությունների շուրջ համաձայնության չհասնելու դեպքում, արդյոք՞ հարցերը բարձրանում են մինչև բարձրագույն խորհուրդ:   Սուրեն Կարայանը պատասխանեց, որ կոլեգիայում Հայաստանը ներկայացնելու են երեք անդամ, սակայն մեկ ձայնի սկզբունքով :Կոլեգիալ մարմնում որոշումներն ընդունվելու են ձայների երկրո երրորդով, և Հայաստանի ձայնը վճռորոշ կարող է լինել:  Նա նշեց, որ իսկապես, տարաձայնությունները չհարթելու պարագայում, բարձրագույն խորհուրդն է անդրադառնալու այդ հարցերին:   Նուշիկյանը նաև հետաքրքրվեց, թե արդյոք՞ 4-րդ հավելվածում տեղ գտած 750 անուն ապրանքատեսակների ցանկը կարող է փոփոխության ենթարկվել: Սուրեն Կարայանը նշեց, որ այս պահին բացառությունների այդ ցանկը հնարավոր չէ փոփոխության ենթարկել:


   «Միգուցե հետագայում հնարավոր լինի այն փոփոխել, սակայն դա ենթադրում է շատ բարդ ընթացակարգ, այսինքն ԵՏՄ անդամ պետությունները կրկին պետք է իրենց խորհրդարաններում վավերացնեն այդ փոփոխությունը»,- ասաց Սուրեն Կարայանը` հավելելով, որ հայ գործարարների համար զգայուն կետերը ներառված են անցումային դրույթներում, այդ հարցերը վերաբերում են տեխնիկական կանոնակարգերին, մաքսային գործընթացներին և այլն:   Սուրեն Կարայանը նշեց, որ մոտ 22 օրենքներում պետք է փոփոխություններ իարականացվեն, որպեսզի ԵՏՄ համակարգը հնարավոր լինի ներդնել Հայաստանում:   Գարեգին Նուշիկյանը նաև հետաքրքրվեց, թե, ի վերջո, երբ է Հայաստանի անդամակցությունը ուժի մեջ մտնելու, ի՞նչ վիճակ է լինելու մաքսակետերում հունվարի 1-ից սկսած: «Մարդիկ ապրանքներ են բերում, անցումային փուլում ի՞նչ վիճակ է լինելու մաքսակետերում, որպեսզի կամայականություններ չլինեն»,- հարցրեց պատգամավորը:


Սուրեն Կարայանը նշեց, որ հունվարի 2-ից շուտ պայմանագիրը չի կարող ուժի մեջ մտնել : Նրա խոսքով` երրորդ երկրների հետ առևտրում փոփոխությունները կլինեն մաքսային դրույքաչափերի հետ կապված, իսկ ընթացակարգերի ու վարչարարության մասով փոփոխություններ չեն լինի :   «ԵՏՄ անդամ պետությունների միջև առհասարակ վերանալու են մաքսային բոլոր ձևակերպումները, լինելու է միայն տարանցիկ փոխանցման հարցեր»,- ասաց Սուրեն Կարայանը: Նա հավելեց, որ մաքսային դրույքաչաթերի հետ կապված` երրորդ երկրների հետ առևտրում կիրառվելու են ԵՏՄ կողմից որոշված միասնական դրույքաչաթերը, այսինքն երրորդ երկրների հետ դրույքաչաթերը կբարձրանան: Բացառություն են լինելու առաջին անհրաժեշտության ապրանքները, մոտ 750 անուն, որոնց նկատմամբ 5 տարի ժամկետով մաքսատուրքեր չեն կիրառվելու: 

Նույն շարքից