Հասարակություն 

Հոկտեմբերի 27-ի օրը Ռոբերտ Քոչարյանը փորձել է համոզել Վազգեն Սարգսյանին չգնալ Ազգային ժողով. Անդրանիկ Քոչարյան

 

Չեմ տեսել ու ցանկություն էլ չունեմ տեսնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ խոսելով Նաիրի Հունանյանի մասին, ով դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով:

 

«Այնուամենայնիվ, եթե Հունանյանը պատրաստ լինի էական, մինչև հիմա անհայտ դրվագներ ներկայացնել նախաքննական մարմնի աշխատանքների ընթացքում, մենք կփորձենք այդ հնարավորությունը լիարժեք իրացնել՝ հնարավորություն տալով Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտումը»,-ասել է Քոչարյանը:

 

Քոչարյանը կարծիք է հայտնել, թե հնարավոր է, որ ինչ-որ մարդիկ հույս են տվել Հունանյանին, որ կարող է ազատության մեջ հայտնվել. «Բայց դա իշխանությունների հետ հաստատ կապ չունի»:

 

Իմ քայլի պատգամավորի պնդմամբ, Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման հարցում շատ ասելիք պետք է ունենա նաև ՀՀ երկրորդ նախագահը .«Կարծեմ նա իր հուշերում էլ նշում է, որ Հոկտեմբերի 27-ի օրը նախագահականում ինքը հանդիպելիս է եղել բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որտեղ հրավիրել է նաև Վազգեն Սարգսյանին, ում փորձել է համոզել, որ չարժե այդ օրը գնալ ԱԺ: Ես դա այլ կոնտեքստում եմ նայում: Դա նշանակում է, որ նոր հանգամանքներ իր հայտ գալու պարագայում նախաքննական մարմինը դեռ շատ հարցերի ուսումնասիրման հնարավորություն պետք է ունենա, որից զրկված է եղել»։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից