Հայաստան 

Քառյակների, եռյակների, դուետների միջոցով ցույց են տալիս, որ գործընթաց կա. Ժիրայր Սեֆիլյան

analitik.am

Եռյակի գլխավոր միսիան ժողովրդին մոլորեցնելն է. այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Վերջինս նշեց, որ ՀՀ Նախագահը եռյակների գործողությունների միջոցով տարբեր խնդիր է լուծել, լուծում ու լուծելու:

«Եռյակի գլխավոր միսիան ժողովրդին մոլորեցնելն է: Մեծ հաշվով, բոլոր առաջարկությունները սիստեմի ներսում, անիմաստ փնտրտուքներ են: Քառյակների, եռյակների, դուետների միջոցով ցույց են տալիս, որ գործընթաց կա»,-ասաց նա:

Ժիրայր Սեֆիլյանն ընդգծեց, որ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները որքան շուտ դուրս գան այդ միություններից, այդքան իրենք ուրախ լինեն:

Նույն շարքից