Դոնի Ռոստովում նախօրեին տեղի ունեցած արյունալի միջադեպի զոհերի թվում հայեր չկան: Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի պատասխանատու Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստովի երկրամասում փոխհրաձգություն էր տեղի ունեցել: Միջադեպի հետևանքով 5 մարդ էր զոհվել:
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունում մոտ 2 մլն հայ է բնակվում, սակայն Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության կայքում հայերի մոտավոր քանակի վերաբերյալ որևէ տեղեկություն չկար:
Գոհար Ստեփանյան