Մոսկվայում կրակ են բացել ռեփեր Pabl.A-ի ավտոմեքենայի վրա: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է Լենտայից:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը, ռեփերի տան մոտ: Հարձակումը տեղի է ունեցել այն պահին, երբ վերջինս դուրս է եկել տանից: Հրաձգության պահին ավտոմեքենայի ղեկին եղել է հենց երաժիշտը, իսկ հարևանությամբ նստած է եղել նրա ընկերուհին:
Միջադեպի արդյունքում ռեփերն ու նրա ընկերուհին չեն տուժել:
Ոստիկանությունը փնտրում է հանցագործներին: