Գիտություն Հասարակություն 

Արայիկ Հարությունյանը հաստատեց, որ քննարկում են հայոց լեզուն, գրականությունը, հայոց պատմությունը բուհերի պարտադիր ծրագրերից հանելու հարցը

analitik.am

 

Հարցը քննարկվում է: Այս մասին խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ խոսելով հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության առարկաները բարձրագույն ուսումնական հասատատությունների պարտադիր ուսումնական ծրագրից դուրս բերելու մասին:

 

Հարությունյանը նշեց, որ ծրագրերից չեն հանվում, այլ խոսքը վերաբերում է դրանց պարտադիր բնույթին. «Մեր ու ընդհանուր տրամաբանությամբ, աշակերտները բավարար գիտելիք են ստանում այդ առարկաներից և ըստ էության, ծրագրերի մեծ մասում դրանց կրկնությունն այլևս ոչ միայն ազդում է տվյալ մասնագետի որակների վրա, այլ նաև մասնագիտական ծրագրի բովանդակությամբ ու որակի վրա»:

 

Նախարարն ասաց նաև, որ հարցը վաղուց է քննարկվել և համոզմունքն այն է, որ հանրակրթության ոլորտում փոփոխությունների արդյունքում լինելու է մի իրավիճակ, երբ բուհ գնացող աշակերտը բավարար գիտելիքներ է ունենալու վերոնշյալ առարկաներից և ավելի շատ ուշադրություն է դարձնելու մասնագիտական առարկաներին. «Վստահ եմ, որ որոշ բուհեր այդ առարկաները ծրագրում կընդգրկեն, սակայն դա պարտադիր բնույթ չի կրելու»:

 

Նույն շարքից