Հայտնի հեռուսստաաստղ Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ ցելյուլիտ ունի և ջանքեր է գործադրում այն թաքցնելու համար։ Այս մասին վերջինս խոստովանել է Ինսթագրամի իր էջում հրապարակված լուսանկարում։
Կադրում հանրահայտ աստղը կանգնած է հայելու առջև՝ սեփական «Skims» արտադրատեսակի մարմինը կիպ գրկող հատուկ ներքնազգեստով․ «Ես ցելյուլիտ ունեմ ազդրերի շրջանում, ուստի ինձ համար կարևոր է, որպեսզի այդ հատվածում լինի ավելի կիպ»,-ասել է նա։
Այսկերպ հեռուստաաստղը հայտնել է «Contour Bonded»-ի նոր հավաքածուի թողարկման մասին։ Այն վաճառքի կհանվի վաղը՝ հոկտեմբերի 24-ին։
https://www.instagram.com/p/B37VhVyl12X/?fbclid=IwAR0POyncTwzTaifRHEsuw0xWsen8VrkigULfvt_HUXKHOHDZut3wByQfLcE