Հայաստան Քաղաքականություն 

Հայտնի է, թե երբվանից են նախարարները սկսել 1,5 միլիոն դրամ աշխատավարձ ստանալ

Ես աշխատանքի եմ անցել այն աշխատավարձով, որով աշխատել եմ նախկինում թե որպես փոխնախարար, թե որպես նախարար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ անդրադառնալով վարչապետի կողմից նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը գաղտնի բարձրացնելու խնդրին, փոխանցում է News.am-ը:

 

«Այդ առումով որևէ ակնկալիք չեմ ունեցել, բայց դա եղել է հանձնարարական»,-ասաց նա՝ հավելելով, որ դրա վերաբերյալ վարչապետը այսօր ԱԺ-ում պարզաբանումներ կներկայացնի:

 

Նախարարը նաև հավելեց, որ նախարարությունում պարգևատրումները իրականացվել են նախարարի հրամաններով և դրանք հասանելի են, գաղտնի չեն:

 

Դիտարկմանը, որ ամեն ամիս պարգևատրումներ տալը արդյոք չի դառնում աշխատավարձ, Բաթոյանը համաձայնեց՝ նշելով. «Այո, դառնում է աշխատավարձ, բայց դա ժամանակավոր մեթոդներից մեկն է, որպեսզի հետագայում դա ավելի համակարգային լուծում ստանա: Պարգևատրումները միշտ եղել են և բոլոր ոլորտներին է սա վերաբերում: Որոշ դեպքերում նախարարը կարող է իր հրամանով իրականացնել, ինչպես մենք ենք իրականացրել, իսկ նախարարների դեպքում վարչապետն է որոշում»,-ասաց Բաթոյանը՝ հավելելով, որ 1,5 մլն դրամ աշխատավարձ սկսել է ստանալ ապրիլից:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից