Հասարակություն 

Հայաստանի գերբը կարող է փոխվել. Նախարարը հայտնեց աշխատանքային խումբ ստեղծելու մասին

 

Հայաստանի զինանշանի վրա շտկումներ կարող են լինել: Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով զինանշանի մասին իմքայլական պատգամավոր Արթուր Մանուկյանի հարցին:

 

«Վարչապետի որոշմամբ իմ գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքյաին խումբ, որը բոլոր հարցերը բարձրացնող մասնագետների, շահագրգիռ կողմերի հետ կքննարկի հարցը, և զինանշանի հետ կապված շտկումները կիրականացվեն այն առաջարկների շրջանակներում, որոնց շուրջ համաձայնության կգա աշխատանքային խումբը»,-ասաց նախարար Հարությունյանը:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից