Հասարակություն Պատահարներ 

Արթիկ քաղաքում այրվել է ավտոմեքենա

 

Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:52-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի կամրջի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ Արթիկ քաղաքից դեպի անտառ տանող ճանապարհին կայանած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յուրիկ Հ., ծնված 1955 թ.) ինքնընթաց շարժվելով կամրջից մոտ 50 մ գլորվել է ձորը և բռնկվել. տուժածներ չկան:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:12-ին, մարել՝ 15:23-ին:

 

Այրվել է ավտոմեքենան՝ ամբողջությամբ:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից