Հայաստան 

Մենք այլընտրանք չունենք և պետք է անդամակցենք ԵՏՄ-ին. ԲՀԿ-ական պատգամավոր

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քվեակության դրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին հարցը: Հանձնաժողովը նախագահող` ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց,  որ Հայաստանն այլընտրանք չունի` պետք է անդամակցի ԵՏՄ-ին, և ինքը կողմ է քվեարկելու անդամակցության նախագծին:


Ձայների` 5 կողմ և 1 դեմ հարաբերակցությամբ նախագիծը մտավ ԱԺ նիստի օրակարգ: Կողմ քվեարկեցին նիստին ներկա` ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը, Արման Սահակյանը, անկուսակցական պատգամավոր Կարեն Բոթոյանը և ՀՅԴ  խմբակցությունից Արման Բաբայանը: ԵՏՄ-ի փաստաթղթին դեմ քվեարկողը ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էր: Նշենք, որ տնտեսական հանձնաժողովի նիստին ներկա չէին ՀԱԿ խմբակցության անդամները: 

Նույն շարքից