Հասարակություն 

Էլ ու՞մ է հետաքրքիր, թե ով և ինչի համար սպանեց Արթուրին բանտում. Ղազինյան

 

Մենակ ինձ մոտ է՞ տպավորություն, որ Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերողի» մահվան հանգամանքներն այլևս հետաքրքիր չեն մեր իշխանությունների համար։

 

Ոնց հասկացա, PR տեղ չկա այլևս, դատախազության դիմացից live մտնելու ու գլխավոր դատախազին «քուանշ» ասելու կարիք չկա։

 

Թեման սպառված է, իսկ էժան դիվիդենտը՝ վերցրած։ Էլ ու՞մ է հետաքրքիր, թե ով և ինչի համար սպանեց Արթուրին բանտում . . .

 

Հ.Գ. Իսկ Մանվել Գրիգորյանի կյանքը ինչ որ մեկին Հայաստանում հետաքրքրում է՞, թե՞ Երևանի կենտրոնում երեք ոստիկան սպանած ահաբեկիչ «հերոսներին» հաց տանելն ավելի պատվաբեր է, քան ադրբեջանի 5 շրջան գրավելն ու հազարավոր ադրբեջանցի ոչնչացնելը։

Արթուր Ղազինյան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից