Հասարակություն 

Հայտնաբերվել է Զելենսկիի նմանակը, ով պատրաստ է փոխարինել նրան

«Россия 1» հեռուստաալիքի եթերում ցույց են տվել մի մարդու, ով նման է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

 

Ուկրաինայի նախագահի «նմանակը»՝ Ումիդ Իսաբաևն ապրում է Մոսկվայում, այնտեղ է տեղափոխվել Ուզբեկիստանից, զբաղված է ավտոմեքենա վերանորոգելով։ Տղամարդն ասել է, որ պատրաստ է Զելենսկիին փոխարինել բեմում, մինչ նա կատարում է կարևոր պետական առաքելություն, սակայն մտադիր չէ նկարահանվել այնպիսի տեսարաններում, որտեղ «խոզի միս են ուտում»։

 

Ումիդը նշել է, որ ինքը Զելենսկիին նման է ոչ միայն արտաքնապես․ «Ես նույնպես վատ եմ խոսում ուկրաիներեն, գլուխ չեմ հանում քաղաքականությունից, Թոմ Կրուզի երկրպագուն եմ և Ուզբեկիստանում հարսանիք եմ վարել»,-ասել է նա։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից