Գլխավոր Ռազմական 

Ռուսաստանը բողոքի նոտա է հղելու Հայաստանին կապված զենքի վաճառքի հետ

analitik.am

 

Ռուսաստանը Հայաստանին բողոքի նոտա է հղելու կապված զենքի վաճառքի տենդերի տապալման հետ, որին մասնակցել է ORSIS ռուսական ընկերությունը: Բողոքի նոտան հղելու են ՀՀ Պաշտպանության նախարաար Դավիթ Տոնոյանի անունով, որին խնդրելու են կարգավորել իրավիճակը: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՌԻԱ Նովոստին:

 

2019 թվականի օգոստոսին ORSIS-ը հայտնել էր, որ Հայաստանում մի քանի միլիոն դոլարի զենքի վաճառքի տենդերի տապալումից հետո քրեական գործ է հարուցվել՝ ծառայողական անփութության հոդվածով: Ավելի ուշ դա հաստատեց նաև հայկական կողմը:

 

Գործակալության աղբյուրի խոսքերով, բողոքի նոտան արդեն ՌԴ ԱԳՆ-ում է և շուտով ուղարկվելու է Հայաստան:

 

Նոտայում նշվում է, որ ORSIS-ի հայտն առանց հիմնավոր պատճառաբանության մերժվել է, իսկ ընկերությունն ընդգրկվել է ոչ բարեխիղճ ընկերությունների ցանկում:

 

Ռուսական ընկերությունը պահանջում է Դավիթ Տոնոյանից կարգավորել իրավիճակը:

 

Նույն շարքից